Լրահոս
Օրվա լրահոսը

«Խուճուճ Էդոն» իր կատարած օրինախախտումների համար խոշոր չափի տուգանք կվճարի

Ապրիլ 23,2012 14:43

Այսօր, ապրիլի 23-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները Երևանի ՃՈ տուգանային հրապարակ են տեղափոխել «Մերսեդես C 550» մակնիշի,  01 ՕՕ 010 համարանիշի ավտոմեքենան։

Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, նշված ավտոմեքենան տուգանային հրապարակ է տեղափոխվել այն բանի համար, որ ավտոմեքենայի վրա եղել են ձայնային ազդանշաններ («դռիկներ»)։ Ավտոմեքենան վարել է Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչ Գոռ Բաբայանը, որը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ավտոմեքենայի ԱՊՊԱ–ի ժամկետը եղել է անցած, իսկ համարանիշերը եղել են ոչ թե նշված ավտոմեքենայի, այլ մեկ այլ՝ «Կադիլակ» մակնիշի ավտոմեքենայի վրա գրանցված ։

Գ. Շամշյանը հայտնում է, որ «Կադիլակն» էլ գրանցված է Երևան քաղաքի Աթոյան անցուղի 20 շենքի բնակիչ Էդուարդ Մադաթյանի անունով։ Վերջինս հանրությանն ավելի շատ հայտնի է «Խուճուճ Էդո» մականվամբ։

Նշված օրինախախտումների համար Է. Մադաթյանը և Գ. Բաբայանը պետք է ենթարկվեն վարչական պատասխանատվության՝ տուգանվելով խոշոր չափի գումարով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30