Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Եղեռնի 97-ամյակին նվիրված միջոցառումներ Բուենոս Այրեսում

Ապրիլ 25,2012 13:21

 Բուենոս Այրեսում ապրիլի 22-24-ը տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ:

 Կիրակի` ապրիլի 22-ին, Հայ կաթողիկե եկեղեցում տեղի ունեցավ Մեծ եղեռնի զոհերին նվիրված պատարագ: Պատարագից հետո եկեղեցուն հարող «Արմենիա» անունը կրող հրապարակում կայացավ զոհերի հուշարձանին ծաղկեպսակի զետեղում: Ներկա էին Արգենտինայում ՀՀ դեսպանության անձնակազմը և տեղի համայնքային կառույցների ներկայացուցիչներ, արգենտինահայեր:

Ապրիլի 23-ին Վիսենտե Լոպես քաղաքում տեղի ունեցավ «Վիսենտե Լոպեսում Հայաստանի մշակույթի շաբաթ»-ի բացման արարողությունը: Միջոցառմանն այլոց թվում ներկա էր և ելույթ ունեցավ Վիսենտե Լոպեսի քաղաքապետ Խորխե Մակրին, որը, բարձր գնահատելով հայերի դերը երկրի կյանքում, դատապարտեց Հայոց ցեղասպանությունը և վերահաստատեց քաղաքային իշխանությունների աջակցությունը հայ համայնքին: Արարողությունից հետո տեղի ունեցավ  հայտնի արգենտինահայ նկարիչ Խորխե Դեմիրճյանի նկարների ցուցահանդես և ընդունելություն: Միջոցառմանը ներկա էին Վիսենտե Լոպեսի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ արգենտինահայեր:

Ապրիլի 24-ին Բուենոս Այրեսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում կայացավ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված պատարագ, որին ելույթ ունեցավ Բուենոս Այրես քաղաքի կառավարության կրթության նախարար Էստեբան Բուլրիչը: Նա դատապարտեց մարդկության դեմ գործած նմանատիպ հանցանքները` կարևորելով զոհերի հիշատակը վառ պահելու առաքելությունը, ինչը շատ կարևոր է հետագայում նման ոճրագործությունները կանխելու համար:

Պատարագից հետո Է. Բուլրիչը և ՀՀ դեսպանության խորհրդական Հ. Հակոբյանը ծաղկեպսակ զետեղեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարին:

Այնուհետեւ «Սիրանուշ» սրահում կայացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ձեռնարկ` Բուենոս Այրեսի քաղաքային իշանությունների ներկայացուցիչների, Արգենտինայում ՀՀ դեսպանության անձնակազմի, արգենտինահայ հոգևոր առաջնորդների և մեծաթիվ արգենտինահայերի մասնակցությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30