Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրական գործընթացները կդանդաղեցնե°ն ԵՄ ծրագրերի ընթացքը

Ապրիլ 25,2012 15:08

Այսօր ՀՀ նախագահի աշխատակազմում տեղի ունեցավ ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի նիստը: Նիստը վարում էր ՀՀ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դեսպան Տրայան Հրիստեան, ՄԱԿ-ի ԶԳ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան և այլ պաշտոնատար անձինք:

Ներկայացվեցին ԵՄ խորհրդատվական խմբի 2011 թվականի տարեկան և 2012 թվականի առաջին եռամսյակային հաշվետվությունները: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիեստան հույս հայտնեց, որ նախընտրական գործընթացները չեն դանդաղեցնի իրենց աշխատանքները: Նա վստահեցրեց, որ համագործակցությունը կշարունակի խարսխված լինել ազատ առևտրի դաշտի ստեղծման վրա, կշարունակվի բյուջետային շոշափելի միջոցների տրամադրումը:

Դեսպանը հորդորեց Հայաստանին օգտագործել խորհրդատվական խմբի խորհրդատվությունն ու ռեսուրսները:  ԵՄ կողմի պաշտոնատար անձինք նկատեցին, որ խորհրդատվությունը պարտադրված չէ, այլ՝ պահանջարկված ՀՀ-ի կողմից: Խորհրդատվական խումբն իր գործունեության ընթացքում ծրագրեր է իրականացրել մարդու իրավունքների, մտավոր սեփականության իրավունքի, միգրացիայի, առևտրային քաղաքականության, պետական կառավարման և այլ ոլորտներում:

ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավար Անթթի Հայթիկայնենը, որն ավարտեց իր աշխատանքն այս պաշտոնում, նշեց, թե իրենց գործունեությունը հայեցակարգային մոտեցում ունի և հիմնված է խորհրդատվության վրա: Նա վստահեցրեց, որ վերադառնալով Ֆինլանդիա, որպես դեսպան հանդես կգա Հայաստանի ջատագովմամբ:

Նիստի ավարտից հետո Aravot.am-ը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիեստային խնդրեց գնահատել ՀՀ-ում  ներկայումս ընթացող քարոզարշավը՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության տեսանկյունից: Դեսպանը չցանկացավ հստակ գնահատականներ տալ և նշեց, որ ԵՄ խորհրդատվական խմբի հաշվետվությունը դրա լավագույն գնահատականն է: Հաշվետվությանը կարելի է ծանոթանալ euadvisorygroup.eu կայքէջից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30