Լրահոս
Օրվա լրահոսը

«Կատոկով անցել եք տեղական ժողովրդավարության վրա․ թե՞ եվրոպացիները հարիֆ են, չեն հասկանում»․ Մամիկոն Ասլանյան

Հոկտեմբեր 07,2026 20:11 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը, հղում կատարելով ԵԽԽՎ զեկույցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց հղելիս նկատեց․ «Երբ նայում ենք վերջին տարիներին ՏԻՄ-երի նկատմամբ ձեր քաղաքական իշխանության կողմից իրականացվող մեխանիզմները, հասկանում ենք, որ ասֆալտները, որ արել եք համայնքներում, այդ կատոկներով նաև անցել եք տեղական ժողովրդավարության վրա։

Թումանյան համայնքի օրինակը բերեմ, որտեղ ողջ տարածաշրջանում նույնիսկ չէին կարողացել մեկ այլ թեկնածու գտնել, որ մասնակցի ընտրություններին, ԽՍՀՄ բարի ժամանակների օրինակով՝ 97,6 տոկոս էր, Չեչնիայի պես արդյունք էին արձանագրել։ Խնդրում եմ Ձեր վերաբերմունքը, թե՞ եվրոպացիները հարիֆ են, չեն հասկանում, աչք են փակում»։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Ձեր քաղաքական ուժի անունն է «Ուժեղ Հայաստան», մեր քաղաքական ուժի անունը չէ «Ուժեղ Հայաստան», առաջադրեիք թեկնածու, ինձ վրա ինչի՞ եք մուննաթ գալիս»։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031