Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհային ոստիկանությունը պարզաբանում է

Ապրիլ 25,2012 20:48

«Երկիր» օրաթերթի ապրիլի 25-ի համարում անդրադարձ է եղել ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի գործունեությանը, ինչի կապակցությամբ ճանապարհային ոստիկանությունը պարզաբանում է.

1. Ճանապարհային ոստիկանության կողմից երբևէ չի հայտարարվել տրանսպորտային միջոցի գրանցումը և հաշվառումը 18 տերմինալների միջոցով իրականացնելու մասին, քանի որ Գաջեգործների 76 հասցեում գործող ստորաբաժանումում տերմինալներ չկան:

Փոխարենը, ՃՈ-ն հայտարարաել է տրանսպորտային միջոցի գրանցումը և հաշվառումը «զննության կայան-վճարման վայր-սպասարկման սրահ-փաստաթղթերի հատկացման սրահ» հոսքագծի միջոցով իրականացնելու մասին: Զննության կայանը բաղկացած է 3 մուտքերից, որոնք ապահովում են միաժամանակ երեք տրանսպորտային միջոցի զննություն, վճարման վայրում գործում են երկու բանկերի 3-ական սպասարկման պատուհաններ (կան նաև էլեկտրոնային վճարման սարքեր), սպասարկման սրահում միաժամանակ սպասարկում են 21 աշխատակիցներ, իսկ փաստաթղթերի հատկացման սրահում գործում է 2 պատուհան: Հետևաբար, քանի որ 18 տերմինալների վերաբերյալ տվյալները իրականությանը չեն համապատասխանում, ուստի իրականությունից հեռու են նաև հոդվածում այդ թվի հետ կապված մաթեմատիկական հաշվարկները:

2. ՃՈ կողմից հայտարարվել է, որ Երևան քաղաքի նախկին երեք ստորաբաժանումներում ընդհանուր թվով կատարվել են տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման 350-400 գործողություն (հաշվարկների համար ընդունենք միջինացված 380 գործողություն), սակայն հոդվածագիրը հաշվի չի առել մի շարք հանգամանքներ: Մասնավորապես.

– 380 գործողություններից մոտ 20%-ը եղել են համարանիշերի կամ հաշվառման վկայագրերի փոփոխության կամ գրավի իրավունքի գրանցման գործողություններ, որոնց համար չի պահանջվում ներկայացնել տրանսպորտային միջոցը.

– տրանսպորտային միջոցի օտարման դեպքում գրանցումից և հաշվառումից հանումը կատարվում է տրանսպորտային միջոցը նոր սեփականատիրոջ անվամբ գրանցելու և հաշվառելու հետ միաժամանակ, այսինքն՝ նախկին երկու տեղում գործողություն կատարելու փոխարեն գործողությունը կատարվում է մեկ տեղում: Երևան քաղաքի նախկին երեք ստորաբաժանումների կողմից կատարված միայն օտարման հետ կապված գործողությունների մոտ 40%-ը տեղի են ունեցել միմյանց միջև, այսինքն Երևան  քաղաքի մի ստորաբաժանումից տրանսպորտային միջոցը հանվել է հաշվառումից և հաշվառվել Երևան քաղաքի մեկ այլ ստորաբաժանման կողմից, ինչը ներկայումս արվում է մեկ գործողությամբ: Հետևաբար, գրանցման և հաշվառման գործողությունների ընդհանուր թվից (380 գործողություն) հանելով համարանիշերի կամ հաշվառման վկայագրերի փոփոխության կամ գրավի իրավունքի գրանցման գործողությունների թիվը  (76 գործողություն) և միմյանց միջև կատարված կրկնակի գրանցման և հաշվառման գործողությունների թիվը (122 գործողություն), պարզ կդառնա, որ Երևանի հաշվառման քննական բաժնի կողմից «զննության կայան-վճարման վայր-սպասարկման սրահ-փաստաթղթերի հատկացման սրահ» հոսքագծի միջոցով ներկայումս օրական պետք է սպասարկվի մոտ 184 տրանսպորտային միջոց:

3. Գրանցման և հաշվառման գործողության իրականացման համար ՃՈ կողմից հայտարարաված 30-35 րոպեն անհրաժեշտ է հաշվարկել ոչ թե տրանսպորտային միջոցով Երևանի հաշվառման քննական բաժին հասնելու պահից, ինչպես հաճախ անում են լրագրողները,  այլ տրանսպորտային միջոցը զննության կայան մտցնելու պահից, քանի որ երբեք հնարավոր չէ կանխատեսել, թե այդ 180 տրանսպորտային միջոցներից քանիսը միաժամանակ կներկայանան Երևանի հաշվառման քննական բաժին: Հավելենք, որ ինչպես ցույց է տալիս փորձը, տրանսպորտային միջոցների մեծ մասը Երևանի հաշվառման քննական բաժին են ներկայացվում առավոտյան ժամերին, իսկ ժամը 16.00-ից (շաբաթվա որոշ օրերի` նաև 15.00-ից) հետո շատ քիչ թվով տրանսպորտային միջոցներ են ներկայացվում զննության:

 

 

 ՀՀ Ճանապարհային ոստիկանություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30