Լրահոս
Օրվա լրահոսը

Ցերեկույթ, որ վարեց հոբելյարը

Ապրիլ 26,2012 14:15

«Ազգային գրադարանային շաբաթվա» շրջանակներում Երաժշտագիտակյան գրադարանի կողմից կազմակերպված հերթական միջոցառումներից մեկը, որ կայացավ օրերս, նվիրված էր պրոֆեսոր, երգիչ, կոմպոզիտոր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արզաս Ոսկանյանի ծննդյան 65 եւ ստեղծագործական գործունեության 60-ամյակին: Ցերեկույթն ուղեկցվեց ցուցահանդեսով, որտեղ ներկայացվեցին կոմպոզիտորի կյանքին ու գործունեությանը նվիրված նյութեր: Շնորհավորական խոսքով հանդես եկավ Երաժշտագիտակյան գրադարանի տնօրեն Գուլո Նահատակյանը:

Միջոցառումը վարում էր հոբելյարը, որը հակիրճ ներկայացրեց կյանքի, ստեղծագործական գործունեության անցած ուղին: Համերգային կատարումներով հանդես եկան պրոֆեսորի սաները: «Պատարագ» երգչախմբի կատարմամբ հնչեցին հատվածներ կոմպոզիտորի «Պատարագից»: Ցերեկույթն ավարտվեց պրոֆեսորի ելույթով, տիկնոջ՝ Քնարիկ Տեր-Սիմոնյանի նվագակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30