Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ ակտիվիստը բերման չի ենթարկվի

Ապրիլ 27,2012 14:12

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը, երբ տեղեկացավ ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանի՝ դատական նիստից բացակայելու մասին, դիմեց նրա պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ստեփան Ոսկանյանին, ճշտելու պատճառը:

Պաշտպանն ասաց, որ առավոտյան իրեն զանգել է Սարգիսի հարազատներից մեկը եւ հայտնել նրա վատառողջ լինելու մասին:Պաշտպանն ասաց, թե Սարգիսը հաջորդ նիստին կներկայացնի բժշկական փաստաթուղթ: Դատավոր Գագիկ Պողոսյանն ասաց, որ մինչ բացակայության իրական պատճառն իմանալը, ձեռնպահ է մնում Սարգիսին բերման ենթարկելու մասին որոշումից, եւ քանի որ առանց ամբաստանյալի դատական նիստն անհնար էր շարունակել՝ այն հերթական անգամ հետաձգվեց:

ՀԱԿ ակտիվիստների՝ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Արտակ Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը նշանակվեց մայիսի 4-ին, ժամը 12-ին: Իշխանության ներկայացուցիչները՝ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները, որոնք անցյալ տարվա օգոստոսի 9-ից ճանաչվել են տուժող, առարկեցին, թե այդ օրը ընտրությունների հետ կապված ծանրաբեռնված կլինեն: Դատավոր Գագիկ Պողոսյանը նկատեց, «Դա Ձեր գործը չէ, թող ղեկավարները մտածեն»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30