Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ոչ մեկը չի գալու ձեր երեխաների եւ թոռնիկների ապագան մի քանի հազար դրամով, մուրաբաներով փոխարինելու»

Ապրիլ 27,2012 18:38

Այսօր վանաձորցիների հետ նախընտրական հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ժամանակն է`  հայ մարդը իր հողի վրա ողորմությամբ ապրելուց ձերբազատվի  եւ ապրի արժանապատիվ. «Ողորմությունից պիտի դուրս գանք, եւ թույլ  չտանք, որ որեւէ մեկը` լինի նախագահը` Սերժ, Ռոբերտ, Գագիկ,  կամ մեկ ուրիշը, որ գա, ձեզ ողորմություն բաժանի` որպես փշրունք, որ վանաձորցին, հայ մարդը իր հողում վիզը ծռի, ասի շնորհակալություն այդ ողորմությանը»:

Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց  նախընտրական ծրագրերի մասին. «Սա մեր երկիրն է, եւ մենք ասում ենք` բյուջեն կլցնենք հարկերով, հալալ մուտքերով  եւ մի քանի տարի հետո այդ ողորմությունը կվերածվի ձեր իրավունքի, ձեր աշխատավարձի, կենսաթոշակի եւ նպաստի: Եւ ոչ մեկը չի գալու ձեր երեխաների եւ թոռնիկների ապագան  մի քանի հազար դրամով , մուրաբաներով փոխարինելու»:

«Մեզ մոտ չկա  Հանրապետական կամ «Բարգավաճ», կամ դաշնակցական, կամ ՀԱԿ, անգամ «Ժառանգություն», կա Հայաստանի պետությունը, Վանաձորը` իր ապագայով, կա շարքային հայ մարդը` իր հողի վրա, եւ մայիսի 6-ը»,-շարունակեց Հովհաննիսյանը: Նա նշեց, որ հենց այդ օրը մենք պիտի որոշենք, թե ինչպիսի Հայաստանում ենք ուզում ապրել:

«Մայիսի 6-ին` առանց որեւէ ավելորդի կամ պակասի, մենք որոշելու ենք սուսուփուս, անգամ լուռ, ոչ երգով, ոչ պարով, ոչ կենացներով, ոչ կուրծք շոյող հայրենասիրությամբ, այլ Աստծու հայացքի տակ, սահմանադրական պահանջով, թե որն է լինելու վաղվա Վանաձորը: Ուրեմն մենք միասին որոշենք մայիսի վեցը»,-եզրափակեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30