Լրահոս
Օրվա լրահոսը

Շորերին է բռունցքո՞վ հարվածել

Մայիս 02,2012 20:58

Ոստիկանության հայտարարությունը

Ապրիլի 30-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունից Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը եւ հայտնել, որ Սեդրակ Սարգսյան փողոցում անհայտ անձինք հայհոյել եւ վիրավորել են իրենց ասոցիացիայի անդամ Արման Վեզիրյանին:

Արման Վեզիրյանը ոստիկաններին հայտնել է, որ ժամը 18.30-ի սահմաններում վերը նշված փողոցում բուկլետներ բաժանելիս վիճաբանություն է ծագել մի տղամարդու հետ, որը բռունցքով 2 անգամ հարվածել է իրեն եւ պատճառել մարմնական վնասվածքներ:
Ձեռնարկված միջոցառումներով ոստիկաննները ճշտել են տղամարդու ինքնությունը եւ նա ներկայացվել է բաժին:

1967 թ. ծնված Տիգրան Մանուկյանը վեճի կապակցությամբ տվել է բացատրություն, որ ժամը 17.15-ի սահմաններում ինքը եղել է հարեւանի տանը եւ այդ ժամանակ այդ տան միջանցք ինչ-որ մեկը բուկլտեներ է նետել: Ինքը փորձել է ճշտել, թե ով նետեց բուկլետը:  Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031