Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրություններին կմասնակցի 2 միլիոն 484 հազար 3 ընտրող

Մայիս 06,2012 10:14

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանի տվյալներով, մայիսի 5-ի դրությամբ հիմնական ընտրացուցակներում   2 484 003 ընտրող է գրանցվել: Որից այլ համայնքի հաշվառում ունեցող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվել են  15 399 , Հայաստանում հաշվառում չունեցող անձանց լրացուցիչ ցուցակում՝ 993, քվեարկության օրը տեղամասեր գործուղված անձանց՝ 1320, ստացիոնար բուժում ստացող քաղաքացիների շրջանում 1739 ընտրող:

ԱԳՆ-ի կողմից ներկայացված դիավանագիտական ներկայացուցչություններոում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների ու նրանց  հետ արտասահմանում բնակվող հարազատների ցուցակը 238 հոգի  քաղաքացի է եղել: Պարոն Քոչարյանի խոսքերով, ընտրողների առաջին՝ մարտի 27-ի ու մայիսի 5-ի ընտրողների հրապարակած թիվը նվազել է 1841-ով, ինչը պարոն Քոչարյանը բացատրում  է  ցուցակներից  մահացած մարդկանց  տվյալները հանելով ու այլ կարգի անճշտությունները վերացնելու հանգամանքով:

Ընտրացուցակներում առկա անճշտությունների  վերաբերյալ անձնագրային եւ վիզաների վարչությունը ստացել է 6549 ստուգման ենթակա տվյալ, որից  3510 ստացվել է հենց ոստիկանությունից, 1072-ը ընտրական շտաբերից, 100-ը՝  հ/կ-ներից , ԶԼՄ-ենրից 198, 82 ահազանգ քաղաքացիներից,  696-ը  Արդարադատության նախարարությունից, մեծամասնական  թեկնածուներից ՝809 եւ 82 ահազանգ անձնագրային եւ վիզաների վարչությույան թեժ գծից: Ընտրացուցակներից հանվել են 3840 մահացած մարդու տվյալ: Շտկվել են 18 կրկնվող տվյալներ:

 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031