Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրո՞ղ, թե՞ «հրահանգիչ» (Տեսանյութ)

Մայիս 06,2012 17:23 Share

Կենտրոն համայնքի թիվ 10/6 ընտրական տեղամասում Aravot.am-ի թղթակիցն ականատես եղավ, թե ինչպես «Պուտին ակումբ»-ի հիմնադիր Անդրանիկ Նիկողոսյանին պատկանող Maxinfo լրատվական գործակալության կողմից գտնվող երկու թղթակիցներն էլ տեղամասում իրենց հրահանգիչների նման էին պահում։ Նրանցից առավելապես մեկը՝ Մկրտչյան ազգանունով, քվեարկության եկածներին հրահանգում էր քվեարկության սրահ մտնել կամ չմտնել, հետ գնալ, շարքով կանգնել եւ նման այլ հրահանգներ էր տալիս, ընտրողներին ուղեկցում էր քվեախցիկ, եւ տեղամասի որեւէ հանձնաժողովական նրան չէր սաստում։
Մեր հարցին, թե ինքը ընտրություններին մասնակցողներից ո՞ւմ է ներկայացնում կամ արդյոք հանձնաժողովի անդա՞մ է, որ հրահանգներ է տալիս, ասաց, թե լրագրող է։ Մեր հարցադրումներից  հետո, նաեւ, երբ սկսեցինք նրա գործողությունները տեսանկարահանել՝ այդ տղան ակնհայտորեն ավելի պասիվ կեցվածք ընդունեց։

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել