
Նախաքննությամբ պարզված տվյալների համաձայն՝ Ա. Ներսիսյանը 2012 թվականի մայիսի 30-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, իր վարած «Ֆոլկսվագեն պասսադ» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Ռուբինյանց փողոցով երթևեկելիս «ճանապարհը միայն ուղիղ» թելադրող նշանի առկայության պայմաններում խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները ու չենթարկվելով իրենց ծառայողական պարտականությունները կատարող՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության տեսուչներ Ե.Ս.-ի և Ա.Ա.-ի օրինական պահանջներին՝ հայհոյել է ոստիկանության աշխատակիցներին, ավտոմեքենան դիտավորյալ վարել Ե.Ս.-ի վրա և նրա կյանքի ու առողջության համար գործադրելով ոչ վտանգավոր բռնություն՝ ավտոմեքենայի առջևի մասով մի քանի անգամ հարվածել է նրա ոտքերին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Նույն օրը Արսեն Ներսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում՝ երկու ամիս ժամանակով, և նա տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ:
Նախաքննությունը շարունակվում է:
Հատուկ քննչական ծառայություն
Կարդացեք նաև


















































