Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկային տեսուչին՝ 3 տարվա ազատազրկում

Հունիս 06,2012 13:20 Share

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, հունիսի 4-ին Կարեն Կնյազյանին դատապարտեց 3 տարվա ազատազրկման: Ըստ «Փաստինֆո» գործակալության, Կ. Կնյազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով ՀՀ ԿԱ ՊԵԿ Նոր Նորքի հարկային տեսչության կանխատեսումների եւ հավաքագրումների բաժնի ավագ հարկային տեսուչ եւ հանդիսանալով պաշտոնատար անձ, դիտավորությամբ ուրիշի առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող (ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի առաջին մաս):

Գործով տուժող Մերուժան Դավթյանը դիմում էր հղել դատարանին, խնդրելով գործը քննել իր բացակայության պայմաններում: Նա նշել էր, որ պնդում է իր նախաքննական ցուցմունքները եւ չի առարկում գործն արագացված դատաքննության կարգով քննելու դեմ, միաժամանակ խնդրել է դատարանից կայացնել հնարավորինս մեղմ դատավճիռ:

Նույն աղբյուրի համաձայն, ամբաստանյալի պաշտպան Կարեն Քամալյանը միջնորդել էր գործը քննել արագացված դատաքննության կարգով, հաշվի առնելով, որ ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչում մեղսագրվող արարքը կատարելու մեջ եւ խորապես զղջում կատարվածի առնչությամբ: Արագացված դատաքննության կարգով գործը քննելու դեմ չառարկեց նաեւ մեղադրող Աշոտ Նադոյանը, եւ դատարանը բավարարեց միջնորդությունը:

Ըստ գործի նյութերի, ամբաստանյալը հանկարծակիի է եկել՝ հայտնաբերելով, որ «սիրունիկը» հակառակ սեռի ներկայացուցիչ չէ, այսինքն՝ տղամարդ է եւ նրան հասցրել կյանքին վտանգ սպառնացող վնաս:

Մեղադրող եւ պաշտպանական կողմերը դատարանի ուշադրությունը հրավիրեցին այն հանգամանքների վրա, որ ամբաստանյալը նախկինում դատապարտված չի եղել, նրա խնամքին են գտնվում թոշակառու ծնողները, կինն ու երեք անչափահաս երեխաները: Նշվեց նաեւ, որ ամբաստանյալը տառապում է շաքարախտով: Ըստ պաշտպան Կ. Քամալյանի, դեպքը տեղի է ունեցել «հանգամանքների պատահական բերումով»՝ հակառակ կողմի «հակաօրինական եւ հակաբարոյական գործողությունների արդյունքում»:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930