Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական հարձակումները պայմանավորված են Հայաստանի ու Ադրբեջանի ընդհանուր շահերով» (Ձայնագրություն)

Հունիս 06,2012 15:03

«Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունները Ղարաբաղի հարցում փոխադարձ շահեր ունեն»,- համոզված է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

Վերջին օրերին հայկական դիրքերի վրա ադրբեջանական հարձակումներն էլ, Aravot.am-ի հետ զրույցում, պարոն Մակեյանը պայմանավորեց հենց երկու երկրների ընդհանուր շահերով. «Ներքին հասարակությանը ապակողմնորոշելու, հայրենասիրության, հողային կորուստների եւ այլ առումներով երկուսի շահերը համընկնում են: Եվ պարբերաբար, ըստ իրենց շահերի՝ կամ Ադրբեջանի կամ Հայաստանի շահերից դուրս գալով, իրենց դիվերսիոն կամ պրովոկացիոն քայլերն անում են: Ե՛վ Հայաստանի իշխանությունները ե՛ւ Ադրբեջանի խանությունը հասկանում են՝ իրենցից ոչ մի բան կախված չէ»:

Ըստ նրա, հակամարտության վերջնական լուծումը Ռուսաստան-ԱՄՆ գործոնն է. «Իսկ մնացած էպիզոդները, որ զոհեր են լինում, ո՛չ Հայաստանի , ո՛չ Ադրբեջանի իշխանությունների համար էական չէ: Հիմնականը, որ գործընթացը գնում է իրենց իշխանությունը պահելու, իշխանությունը երկարաձգելու , եւ Ղարաբաղի հարցի կրակը վառ պահելու գործոնը իրենց փող աշխատելու, իշխանությունը պահելու միջոց է»:

Պարոն Մակեյանն այն կարծիքին է, որ ադրբեջանական հարձակումներն առաջիկայում էլ կշարունակվեն, որովհետեւ ադրբեջանցիները հասկացել են՝ Հայաստանում վիճակը վիճակ չէ. «Եթե Հայաստանը դնի ժողովրդավարական պետության հիմքերը, այդ դեպքում սադրանքները մինիմալի կհասնեն»:

VOICE227

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930