Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ ակտիվիստ. «Կադրերը մոնտաժված են»

Հունիս 06,2012 17:58 Share

Չորս ժամվա ընթացքում դատարանն այսօր ուսումնասիրեց ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործում առկա բոլոր ապացույցները։

Երիտասարդները մեղադրվում են 2011 թ. օգոստոսի 9-ին Կարապի լճի շրջակայքում ոստիկաններին հետ բախվելու եւ նրանց ծեծի ենթարկելու մեջ։

Մեղադրական եզրակացության մեջ տեղ են գտել ոստիկանների մարմնական վնասվածքների վերաբերյալ արձանագրությունները, մինչդեռ ակտիվիստների ստացած վնասվածքների մասին ոչ մի խոսք չկա:

ՀԱԿ ակտիվիստների փաստաբան Ստեփան Ոսկանյանը միջնորդեց գործի նյութերին կցել իր պաշտպանյալների նկատմամբ կատարված բռնությունների արձանագրությունները:

«Այն, որ նրանց նկատմամբ տեղի են ունեցել բռնարարքներ, նրանց կամքին հակառակ անօրինական գործողություններ։ Նրանց նկատմամբ կիրառվել է բռնի ուժ, դա, իհարկե, փաստվեց տեսագրություններով»,-ասաց նա։

Դեպքի վերաբերյալ դատարանում հրապարակված տեսանյութը դիտելուց հետո ամբաստանյալի աթոռին հայտնված Դավիթ Քիրամիջյանը հայտարարեց. «Կադրերը մոնտաժված էին»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930