Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայաստան. հմուտ պետական կառավարման հնարավորություն:

Հունիս 25,2012 20:33

Հայաստան` հմուտ պետական կառավարման հնարավորություն: Ահա այսպես է վերնագրված Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը, որը հրապարակվել է այսօր:

2013թ. ընտրությունը ցույց կտա, արդյոք Հայաստանը կթոթափի կեղծված ընտրությունների մոտ երկու տասնամյակ տևած պատմությունը և կընտրի իշխանություններ, որոնք բավարար լեգիտիմություն կունենան համապարփակ բարեփոխումներ անցկացնելու և Ադրբեջանի հետ խնդիրները լուծելու համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը հմուտ պետական կառավարում իրականացնելու կարճատև հնարավորություն ունի, նախքան նորից դեմառդեմ կկանգնի ընտրողների հետ ակնկալվող մրցակցային ընտրության ընթացքում, ասված է Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում:

Սարգսյանը փոփոխություն կատարելու որոշակի քաջություն է ցուցաբերել, բայց իր նախորդների պես ձախողել է լուրջ տնտեսական և կառավարման, ինչպես նաև թեպետ պակաս ինտենսիվ, սակայն ընթացող ղարաբաղյան պատերազմի խնդիրների լուծման հարցում: Եվս մեկ կեղծված համարվող ընտրություն կրկին կշեղի ուշադրությունը խաղաղ բանակցություններից և լրջագույն տնտեսական խնդիրներից, որի հետևանքներից մեկն էլ այն է, որ ավելի շատ քաղաքացիներ են նախընտրում ժողովրդավարական քաղաքականությունը, այդ թվում արտագաղթի ճանապարհով:

Նշելով խորհրդարանական ընտրության որոշ դրական կողմեր, զեկույցում նշվում է, որ «Բարգավաճ Հայաստանը, որը կապվում է հարուստ բիզնեսմեն Ռոբերտ Քոչարյանի հետ, երկրորդ տեղում է»: Զեկույցում նշվում են նաև վարչական ռեսուրսի չարաշահումը, ընտրողների ուռճացված ցուցակները, ընտրակաշառքները, Հայաստանի ընտրողներին ծանոթ մյուս ընտրակեղծիքները, ինչպես նաև 2008թ. մարտի իրադարձություններից հետո իրականացված կցկտուր բարեփոխումներ:

Խիստ կարևոր է, որ 2013թ. ընտրությունը, որի ընթացքում Սարգսյանը երկրորդ ժամկետի համար է մասնակցելու, «լինի Հայաստանի պատմության ամենամաքուր ընտրությունը», նշում է զեկույցը: Նախագահը սկզբից մի շարք համարձակ քայլեր ձեռնարկեց, որոնցից ամենանշանակալին Թուրքիայի հետ հարաբերության կարգավորման փորձն էր: 40-ից ցածր տեխնոկրատների նոր դասը նպաստում է նոր ոճի կառավարմանը, սակայն փոփոխությունները դանդաղ են ընթանում: Անհրաժեշտ է քաղաքական համարձակություն հաղթահարելու խորն արմատացած խոշոր բիզնեսի և քաղաքականության սերտաճումը, որը հաճախ անհաղթահարելի խոչընդոտ է:

Տնտեսությանը դիվերսիֆիկացումը ցածր է, անառողջ կերպով հիմնված դրամական փոխանցումների վրա: Արտագաղթի և արտասահման սեզոնային աշխատանքի մեկնողների թիվը տագնապահարույց է: Բարձր մակարդակում կոռուպցիայի դեմ պայքարի լուրջ փորձեր քիչ են արվել: Գործադիր իշխանությունը գերակշռող, չզսպված լիազորություններ ունի: Դատական իշխանությունը համարվում է կախյալ բայց ոչ կոմպետենտ, դատախազության դերը գերակշռում է, իշխանություններին հաշվետու դարձնելու մեխանիզմները հիմնականում անարդյունավետ են:

Նախագահ Սարգսյանը և նրա կառավարությունը գիտակցում են ամենահրատապ խնդիրների մեծ մասը, սակայն մի շարք խնդիրներ գոյություն ունեն միայն թղթի վրա կամ թվում է հատուկ ստեղծվել են անարդյունավետ կիրարկման մեխանիզմներով: Զգուշավոր, էվոլյուցիոն մոտեցումը բարեփոխումներին լավագույն դեպքում թույլ կայունություն է ապահովում: «ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիոն կառավարության փլուզումը և առավել մրցակցային խորհրդարանի առկայությունը նոր խթան են ադմինիստրացիայի կարիքների համար: Սակայն կաղալով դեպի փոփոխություն ընթանալը ոչ կհզորացնի Հայաստանին, ոչ էլ լավ նախագահական քարոզարշավի լավ մարտավարություն կլինի: Երկրին անհրաժեշտ է ավելի լավ ապագա, քան թույլ տնտեսություն և փակուղի մտած հակամարտություններ հարևանների հետ»:

Միջազգային ճգնաժամային խումբը Հայաստանի իշխանություններին առաջարկում է իրականացնել պետական կառավարման և տնտեսական բարեփոխումներ պետական հաստատությունների հանդեպ հանրային վստահության ձևավորման համար, վերացնել ընտրական գործընթացի թերությունները, շարունակել պայքարել կոռումպացված պաշտոնյաների դեմ և նրանց ենթարկել քրեական պատասխանատվության, ընդունել նոր Քրեական դատավարության օրենսգիրք, որպեսզի ապահովվի դատական մարմինների անկախությունը, մեծացնել փաստաբանների ինստիտուտի դերը և նվազեցնել գլխավոր դատախազի դերը, բարելավել վարչական դատարանի արդյունավետությունը պետական պաշտոնյաներին հաշվետու դարձնելու նպատակով, ավելացնել ֆինանսական աջակցությունը օմբուդսմենին, մասնավորապես մարզերում նրա գործունեության ակտիվացման նպատակով, ոստիկանության նկատմամբ սահմանել քաղաքացիական հսկողություն և հաշվետվողականություն, պայքարել այնտեղ առկա կոռուպցիայի դեմ և ստեղծել նախարարություն, որին կենթարկվի ոստիկանությունը, ինչպես նաև կրկնապատկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված ջանքերը և բաց մոտեցում պահպանել Թուրքիայի հետ երկխոսությունը վերսկսելու նպատակով:

ԱՄՆ-ին, ԵՄ-ին և միջազգային կազմակերպություններին առաջարկվում է տրամադրել տեխնիկական և ֆինանսական աջակցություն ընտրական մեխանիզմի հանդեպ վստահությունը վերականգնելու նպատակով, մասնավորապես ընտրացուցակների հարցի լուծման նպատակով, օժանդակել ագրեսիվ դատական բարեփոխումների ծրագրերի իրականացմանը 2012-2016թթ. Ռազմավարական գործողությունների ծրագրի իրականացման չափանիշների սահմանման կապակցությամբ և նոր Քրդատ օրենսգրքի ընդունմանը, ավելացնել ոչ պետական գործիչների ֆինասավորումը և կառավարությանը հաշվետու դարձնել 2012թ. խորհրդարանի ընտրության արդյունքում ապահոված առաջընթացից հետո ցանկացած հետընթաց քայլի համար:

https://www.lragir.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930