
Հիշեցենենք, որ մոտ մեկ ամիս առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Սարոյանը 3 տարի ազատազրկման դատապարտեց ազատամարտիկ Ժորա Աթոյանին, որին մեղադրում էին կեղծ փաստաթղթերով զինվորական կենսաթոշակ ստանալու ու բնակարան ձեռք բերելու մեջ: Նշենք, որ Ժորա Աթոյանից բացի նմանատիպ մեղադրանքով քրեական գործեր են հարուցված մի խումբ ազատամարտիկների դեմ:
Նկատի ունենալով ազատամարտիկների արհամարհված լինելը` Գևորգ Ալիխանյանը կասկածում է, որ պատերազմի վերսկսման դեպքում ինքնակամ կռվողներ լինեն: «Այսօրվա երիտասարդները, տեսնելով ազատամարտիկների վիճակը, սոցիալականը մի կողմ թողնենք, հարկ եղած պահին կխուսափեն կամավոր ոտքի կանգնել ու հայրենիքը պաշտպանել: Նրանք տեսնում են, թե այն գայլերի ոհմակը, որոնք զավթել են իշխանությունը, ինչ անարդարացի ձևով են վարվում ազատամարտիկների հետ: Եթե փոքր ուսումնասիրություն կատարեք, կտեսնեք, թե ողջ մնացած ազատամարտիկների երեխաները, թե զոհվածների ընտանիքները, թե հաշմանդամներինը մեծամասամբ դուրսն են, այսինքն այս երկրի հետ չեն կարող հույսեր կապել, հնարավորություն չունեն ապրելու: Ու ինչքան էլ ամպագոռգոռ խոսքեր ասեն իշանությունները, իրականությունը լրիվ այլ է: Եթե ամերիկյան որևէ զինվոր ինչ-որ տեղ զոհվել է, նրան փառաբանելով հավասարեցնում են հերոսի կարգավիճակի, իսկ մեզ մոտ լրիվ հակառակն է, դատում են, անցյալը պղծում են: Շատ են խոսում, թե ուսուցիչներն անպաշտպան խավ են , բայց էս իշխանությունների օրոք ամենաանպաշտպան խավը ազատամարտիկներն են: Աբսուրդ է , բայց ճիշտ է. այն մարդիկ, ովքեր 1988-ից մինչև 1994 թվականը ոտքի ելան, հայրենիք ստեղծեցին, Արցախ ազատագրեցին, այսօր անպաշտպան են, անպաշտպան են օլիգարխների հաստավիզ անուղեղների դեմ, պետական ու տեղական կառույցների դեմ»:
Գևորգ Ալիխանյանի կարծիքով, 2000 թվականից սկսած իշխանությունները սիստեմատիկ ձևով ոչնչացնում են այս երկրի արժեքները: Նրա համոզմամբ, արցախյան պատերազմի մասնակից Ժորա Աթոյանին հոգեպես սպանեցին` նրան կեղծ մեղադրանք առաջադրելով ու ճակատագրի հետ խաղալով, մինչդեռ նա 1988 թվականին Ղարաբաղյան շարժման առաջին շարքերում էր, Արցախյան հերոսամարտի ժամանակ էլ` առաջին դիրքերում:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































