Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն իր այցը Հայաստան սկսեց €10 հազար նվիրատվությամբ

Հուլիս 11,2012 20:14

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, դեսպան Լամբերտո Զայնեն այցելել է Բաքու, Թբիլիսի եւ այժմ Հայաստանում է. նա տարածաշրջան իր այս այցից, իր իսկ խոսքերով ասած` շատ բան չի ակնկալում: Լրագրողների հետ զրույցի ընթացքում դեսպանն ասաց, որ տարածաշրջանում են գտնվում նաեւ Մինսկի խմբի համանախագահները, եւ այս այցի շրջանակներում քննարկվելու են գրասենյակի կողմից իրականացվող բոլոր հարցերը. «Դրանց համար կիրառվելու են բոլոր գործիքները: Սա քաղաքական գործընթաց է, եւ մենք դիտարկելու ենք հակամարտող կողմերի կոնֆլիկտները, քանի որ վերջին շրջանում միջադեպեր են եղել. մենք ցանկանում ենք քննարկել դրանք, որպեսզի կանխենք դրանց կրկնությունը»: Վաղը ԵԱՀԿ դեսպանը հանդիպում  է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ԱԳ նախարարի եւ ԱԺ նախագահի հետ:

Դեսպան Լամբերտո Զայնեն Հայաստան իր այցը մեկնարկեց «Մուրացան» կլինիկային 10 հազար եվրո նվիրատվությամբ: Այսօր կլինիկայում բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այդ գումարը կուտակվել է Վիեննայում ամենամյա բարեգործական պարահանդեսից ստացված միջոցներով:

Դեսպանի խոսքերով` «ԵԱՀԿ-ն այնպիսի կառավարություն է, որն աշխատում է ոչ միայն կառավարությունների հետ, այլեւ մեծ ուշադրություն է դարձնում անհատների հետ կապված մարդու իրավունքների պաշտպանությանը, խոցելի խմբերի արժանապատվության պաշտպանությանը: Երեւանյան գրասենյակի ղեկավար պարոն Սարոկինն ուշադրություն դարձրեց  ձեր աշխատանքին, որն առնչվում է ամենակարեւոր խմբին` երեխաներին»:

Ֆինանսական այս աջակցությունն ուղղվելու է բուժհիմնարկը ժամանակակից սարքավորումներով համալրելուն:

«Մուրացան» կլինիկա էին այցելել նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը, առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Սամվել Ավետիսյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031