Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» համահայկական երիտասարդական ծրագրի 3-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը

Հուլիս 14,2012 18:56

Հուլիսի 13-ին Աղավնաձորի ճամբարում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» համահայկական երիտասարդական ծրագրի 3-րդ փուլի փակման  հանդիսավոր արարողությունը: Ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, մշակույթի  և արվեստի գործիչներ:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ջերմորեն ողջունեց երիտասարդներին և դիմելով «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի մասնակիցներին` հորդորեց նրանց ապրելով տարբեր երկրներում հպարտ լինել և միշտ պահել կապը Հայրենիքի հետ:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ևս ողջունեց սփյուռքահայ երիտասարդներին` նշելով, որ «Արի տուն» ծրագիրը իր մեջ բազում խորհուրդներ ունի: Նա մասնավորապես ընդգծեց, որ  ծրագիրը կոչ է աշխարհասփյուռ հայերին, որպեսզի նրանք վերադառնան տուն և զգան Հայրենիքի ջերմությունը:

Ճամբարի փակման արարողությանը իրենց կատարումներով հանդես եկան «Հայկազունք» ժողովրդա-գուսանական համույթը և «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Պարարվեստի օրերին» մասնակից Ռումինիայի «Վարդավառ» պարախումբը:

Միջոցառումն ավարտվեց  Ճամբարային խարույկով, որի շուրջ մասնակիցներն ասմունքեցին և երգեցին:

Աղավնաձորի ճամբարում այս անգամ հյուրընկալվել էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 100 երիտասարդներ, որոնք վերադառնալով բնակության երկրներ` կտանեն իրենց հետ Հայրենիքի շունչը, մայր հողի ուժը և ջերմ ու բարի հիշողություններ Հայաստանում անցկացրած օրերից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031