Ինչպես հաղորդել էինք, այսօր «Հայելի» ակումբում թատերագետ Արա Խզմալյանը խոսեց քաղաքացիական հասարակության ակտիվությունից՝ գնահատական տալով նաեւ վերջին շրջանի իրադարձություններին:«Հարսնաքարում» տեղի ունեցածի առիթով բանախոսը նկատեց, որ ժողովուրդը ցույց տվեց անարխիայի եւ ամենաթողության հանդեպ անհանդուրժողականությունը. «Այն որոշակիորեն սթափեցրեց երկրի կապիտալին օրինական կամ անօրինական կերպով տիրողներին: Իշխանության ներսում գտնվող մարդիկ պետք է հստակ հասկանան, որ մենք ապրում ենք համաշխարհային փսիխոզի պայմաններում: Յուրաքանչյուր աննշան ցնցումը կարող է առաջ քաշել բողոքի ալիք: Եթե մի անգամ հաջողվում է այն կասեցնել, հաջորդ անգամ այդպես չի լինի»:
Արա Խզմալյանի խոսքով՝ աշխարհի ավարտի հանդեպ սպասումը, անձնական չստացված կյանքը եւ սեփական դժվարությունների միավորումը ստեղծում է համընդհանուր ագրեսիվ տրամադրություն. «Ժողովրդին բզել պետք չէ, որովհետեւ ներկայիս հիվանդ ժամանակներում մարդիկ կորցնելու բան չունեն, իսկ դա ամենավտանգավոր բանն է»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: