
Այս առումով Հայաստանը միանգամայն այլ կարգավիճակում է: Ոչ մի ինֆորմացիա չկա արդեն տասն օրից ավելի այնտեղ գտնվող մեր հայրենակիցներից: Հայաստանի օլիմպիական պատվիրակության ղեկավարների, անդամների, արդեն պայքարն ավարտած մարզիկների, նրանց մարզիչների հետ ոչ միձեւով կապ հաստատել, կամ որեւէ տեղեկատվություն ստանալ հնարավոր չէ: Մի քանի հեռախոսահամարները, որ կարողացել ենք հայթայթել, Երեւանից ստացվող զանգերին կամ չեն պատասխանում, կամ եթե պատահաբար վերցնում են, հրաժարվում են որեւէ հարցի պատասխանել: Մինչդեռ, ամբողջ Հայաստանը շունչը պահած հետեւում է մեր մարզիկների մրցելույթներին, սրտի ցավով ընդունում մինչեւ այսօր մեզ հետապնդող ձախողումները եւ ցանկանում ինչ-որ բան իմանալ դրանց պատճառների մասին:
Բոլորս էլ շատ լավ գիտակցում ենք, որ սպորտում նաեւ անհաջողություններ են լինում ու ոչ ոք դրանից ապահովագրված չէ: Հասկանալի է նաեւ, որ Լոնդոնում գտնվող մեր պատվիրակության պատասխանատու անձինք էլ չէին սպասում իրադարձությունների այսպիսի զարգացման ու, ամենայն հավանականությամբ, իրենք էլ սպասում հաջող մրցելույթի: Բայց լռելով մինչեւ ո՞ւր կարելի է հասնել: Ավելի ճիշտ չէ՞, որպեսզի հենց իրենք նախնական ինչ-որ մեկնաբանություն անեին: Չէ՞ որ, միեւնույն է, վերջում վերադառնալու եվ արտահայտվելու են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































