Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմ էլ Շեյխ մեկնող ուղեւորները երկու օր ուշացումով վերջապես թռնում են դեպի Եգիպտոս

Օգոստոս 08,2012 21:01

Քիչ առաջ «Առավոտը» տեղեկացավ, որ երկու օր շարունակ հետաձգվող չարտերային չվերթը դեպի Շարմ էլ Շեյխ, որին անհամբեր եւ արդեն նույնիսկ անհանգստությամբ ու բարկությամբ սպասում էին 140 հայաստանցիներ, վերջապես կայանում է. մարդիկ արդեն հաշվառվել են եւ հիմա ինքնաթիռի մեջ սպասում են թռիչքին:

Հիշեցնենք, որ դեռ երկու օր առաջ` օգոստոսի լույս 7-ի գիշերը պիտի կայանար «Հեփի վոյաժ» ընկերության կազմակերպած թռիչքը, սակայն տուրիստական ուղեւորության փաթեթը գնած ուղեւորները, գիշերը ժամանելով օդանավակայան, իմացել են, որ թռիչք չի լինելու, նրանց ուղարկել են տուն, ասելով, որ այսօր առավոտյան կլինի չվերթը: Սակայն առավոտյան էլ, մարդիկ հասնելով օդանավակայան, կրկին տեղեկացել են, որ չվերթը հետաձգվում է մինչեւ երեկո: Բարկացած եւ անորոշության մեջ հայտնված ուղեւորներն արդեն պատրաստվում էին բողոքների եւ դժգոհությունների փոխարեն այլ միջոցների դիմել, սակայն, բարեբախտաբար, թռիչքն այս անգամ չհետաձգվեց:

Կփոխհատուցի՞ արդյոք «Հեփի վոյաժը» իր հաճախորդների կորցրած երկու օրվա հանգստի համար, եւ կապահովի՞ նրանց համար hapy voyage` երջանիկ ուղեւորություն, թե՞ ոչ, պարզ կլինի ավելի ուշ:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031