Լրահոս
Օրվա լրահոսը

Զինկոմիսարիատի ֆինանսատնտեսական բաժանմունքի նախկին պետի գործողություններից տուժել է 16 հոգի

Օգոստոս 16,2012 17:25

Օգստոսի 17-ին Բերդում,Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կսկսվի Իջեւանի զինկոմիսարիատի ֆինանսատնտեսական բաժանմունքի նախկին պետ Հրանուշ Ներկարարյանի դատավարությունը: Այս դատավարությանը անհամբերությամբ են սպասում բազմաթիվ իջեւանցիներ, ովքեր տուժել են այդ կնոջ գործողություններից: Ըստ մեղադրական եզրակացության` գործով տուժողները 16 հոգի են,Ներկարարյանը խարդախությամբ յուրացրել է 10 միլիոն 732 հազար դրամ: Բացի այդ, նա քաղաքացիների վստահությունը չարաշահելով` նրանցից գումարներ է վերցրել:

Նախկինում տեղեկացրել ենք, որ Իջեւանի զինկոմիսարիատի ֆինանսատնտեսական բաժանմունքի նախկին պետը յուրացրել է զինվորական հաշմանդամ Բագրատ Նազինյանի ընդհանուր առմամբ 27 ամիսների թոշակը` 1 միլիոն 388 հազար 800 դրամ:

Նշենք, որ Հրանուշի ամուսինը`Ռադիկ Պապյանը նախկինում եղել է հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանը Իջեւանի տարածաշրջանում: Ներկայումս Իջեւան քաղաքում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Ռադիկ Պապյանի դատը: Համաձայն մեղադրական եզրակացության` փաստաբան Պապյանը մեղադրվում է այն բանի համար, որ Բերդ քաղաքում բնակարանային գողություն կատարած Էդուարդ Քոսակյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելու համար նրա հորից՝ Սերժիկ Քոսակյանից պահանջել է 8 հազար դոլար: Ըստ առաջադրված մեղադրանքի` Ռ. Պապյանը 2010թ. սեպտեմբերի վերջին Սերժիկ Քոսակյանից ստացել է 3 հազար ԱՄՆ դոլար, մնացած 5 հազար դոլարը վերջինս հրաժարվելէ վճարել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031