Լրահոս
Օրվա լրահոսը

Նշանակվել է ծառայողական քննություն

Օգոստոս 16,2012 19:24

Մամուլի հրապարակումների հիման վրա ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նշանակել է ծառայողական  քննություն՝  պարզելու, թե արդյո՞ք  45-ամյա Լուսինե Ղազարյանի սպանության օրը բնակիչների ահազանգերին  ոստիկանությունը պատշաճ  ու ժամանակին է արձագանքել:  Այս մասին պարզաբանում է տվել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:

Օգոստոսի լույս 12-ի գիշերը ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս Արաբկիրի մի բնակչուհուց ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 30 շենքի 1-ին մուտքի մոտից ձայներ են լսվում:

Ոստիկանության հավաստիացմամբ, օպերատիվ խումբը անմիջապես մեկնել է նշված հասցեով: Շենքի մոտ կանգնած է եղել աղբատար մեքենա: Նշված մուտքն ու հարակից տարածքը ստուգելով, օպերատիվ զրույցներ և այլ միջոցառումներ իրականացնելով ու կասկածելի ոչինչ չհայտնաբերելով, օպերատիվ խումբը վերադարձել է:

Որոշ ժամանակ անց ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս դարձյալ ահազանգ է ստացվել: Ահազանգողը, նշելով նույն հասցեն, հայտնել է, որ  2-րդ հարկի հարևանուհին չի արձագանքում: Օպերատիվ խումբն անհապաղ մեկնել է նշված հասցեով և Կոմիտասի պողոտայի 30 շենքի 6-րդ բնակարանում հայտնաբերել 1967 թ. ծնված Լուսինե Ղազարյանի դիակը:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն օգոստոսի 13-ին ստացվել է դատաբժշկի եզրակացությունը, որ Լ. Ղազարյանի մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը: Նույն օրը ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնումունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:

«Փաստինֆո» գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031