Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրվում է կաշառք ստանալու մեջ

Օգոստոս 22,2012 14:43 Share

Ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի առաջին մասի (Կաշառք ստանալը) հատկանիշներով: Այդ մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի ու լրատվության վարչությունից;

Գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչության պետ Արթուր Վարժապետյանին, ում նկատմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել