Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն բալասանյանականներին մեղադրում է ընտրակեղծիքներ կատարելու մեջ

Սեպտեմբեր 09,2012 19:04 Share

ՀՅԴ Շիրակի մարզային գրասենյակի պատասխանատու Գևորգ Ալեքյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք բազմաթիվ ահազանգեր են  ստացել Գյումրիում կատարվող ընտրախախտումների վերաբերյալ, և իրենց շտաբի աշխատակիցներին հաջողվել է որոշակի փաստեր ձեռք բերել: «Առավոտ ժամը 10.30-11.00-ի սահմաններում մեր տղաների կողմից Բուլվարային թաղամասում 45-644 համարանիշով  Պազ  ավտոբուս է հայտնաբերվել, որի մեջ ցուցակով  ընտրակաշառք է բաժանվել թե ավագանու  անդամության թեկնածուի համար, և պտտվել է  նաև  քաղաքապետի թեկնածուի` Սամվել Բալասանյանի անունը: Ավագանու թեկնածուի բուկլետում կա նշված հեռախոսահամար, ցուցակներում էլ նշված է  ընտրության մասնակիցներ անունը ազգանունները, որոնց  ցուցակով տեղափոխում, տանում են ընտրատեղամաս և էդ փաստաթղթերը մեզ մոտ են (տես լուսանկարում): Իսկ ընտրակաշառք բաժանող կինը, գումարը նրա մոտ է  եղել , փախել է , մեր տղաները չեն ուզել վազել հետևից-բռնել»,- ներկայացրեց     Գևորգ Ալեքյանը:

Ըստ նրա,  շրջանառվող լուրերի համաձայն, ավտոբուսից  բաժանվել է  5 հազարական դրամ: Ավագանու թեկնածուն, ով իր բուկլետի վրա հեռախոսահամար էր թողել ,  Մերուժան Գաբոյանն է, որը ավագանու անդամ է առաջադրվել Սամվել Բալասանյանի սատարած «Աշխատանք և արժանապատվություն« թիմային նախաձեռնությամբ:

Դաշնակցականները  չեն դիմել իրավապահներին, քանի որ իրենց նպատակը եղել է դիմացինին սթափեցնելը: «Ուղղակի ամոթ է, ընտրակեղծիքների դեմ խոսում են նրանք, ովքեր առաջինն են գնում ընտրակեղծիքների»,-ասաց ՀՅԴ ղեկավարը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930