Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Դերմիշյան. հայաստանցի 104-ամյա կենսուրախ վետերանը

Սեպտեմբեր 27,2012 19:50

Ռուսաստանի Առաջին ալիքը հաղորդում է պատրաստել Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Հայաստանի Բաղրամյան գյուղից 104- ամյա Մովսես Դերմիշյանի մասին, որը հպարտանում է, որ երբեք հիվանդանոց չի ընկել ու շտապ օգնություն իր համար չի կանչել:

«Ես երբեք չեմ մտածում, թե քանի տարի է ինձ մնացել կամ արդոք վաղը կզարթնե՞մ: Ամբողջ կյանքս աշխատել եմ, կռվել եմ Հայրենական մեծ պատերազմի ճակատներում: Ողջ եմ վերադարձել, ամուսնացել: Նենց որ ամեն ինչ ինձ մոտ նորմալ էր, քանի որ երբեք չեմ կորցրել գործի ու մարդկանց նկատմամբ հետաքրքրությունս», – պատմում է Մովսես Դերմիշյանը:

Հաղորդավարն ասում է, որ նայելով այս կենսուրախ ծերունուն՝ երբեք մտքովդ չի անցնի, որ նա 104 տարեկան է: Պարզ խոսում է, ունի կատարյալ լսողություն, պայծառ միտք: Ակնոց բոլորովին վերջերս է սկսել կրել: Երկարակյաց իրեն չի համարում, քանի որ իր պապն ապրել է 120 տարի:

Հաղորդավարի փոխանցմամբ Մովսես Դերմիշյանի շնորհիվ Հայաստանի քարտեզի վրա ավելացավ Բաղրամյան գյուղը: Նա առաջինն էր, որ այդտեղ տուն կառուցեց: Հիմա գյուղն ունի մի քանի հազար բնակիչ:

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930