Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվեց ԱԻԲԱ համակարգող կոմիտեի աշխատանքային այցը Երևանում

Հոկտեմբեր 10,2012 19:00

 

  ԱԻԲԱ Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքները  գերազանց են գնահատել ԱԻԲԱ համակարգող կոմիտեի անդամները, որ երկօրյա աշխատանքային այցով գտնվում էին Երևանում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը Երևանը հյուրընկալելու է ԱԻԲԱ Բռնցքամարտի երիտասարդների  աշխարհի առաջնության մասնակիցներին:

Համակարգող կոմիտեն ԱԻԲԱ ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խումբ է, որը նախապատրաստական աշխատանքներից սկսած մինչև առաջնության ավարտը հետևելու է, որպեսզի այս սպորտային միջոցառումն ընթանա ԱԻԲԱ ավանդույթներին եվ  չափանիշներին համապատասխան:

Կոմիտեի անդամները` ԱԻԲԱ սպորտային տնօրեն  Էմելին Գերբելը,  տեխնիկական պատվիրակ  Դեյվիդ Ֆրանսիզը և ԱԻԲԱ-ի տվյալների բազայի մենեջեր Ֆիլիպ Յուն, այս օրերի ընթացքում հանդիպումներ ունեցան ՀՀ Սպորտի եվ երիտասարդության հարցերի նախարարության, Օլիմպիական կոմիտեի եվ Բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարության հետ: Հյուրերն այցելել են այն մարզասրահները, որտեղ առաջնության օրերին մարզվելու մարզիկները, ուսումնասիրել են հյուրանոցային պայմանները,  ծանոթացել ինչպես մարզահամերգային համալիրի շենքային հնարավորությունների, այնպես էլ համալիրում այս պահին ընթացող աշխատանքների հետ:

« Այս կարճ ժամանակահատվածում իրականացված նախապատրաստական աշխատանքները  հիմք են տալիս ակնկալելու, որ ԱԻԲԱ Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը Երևանում կանցկացվի պատշաճ մակարդակով»,- գոհունակությամբ նշել են ԱԻԲԱ համակարգող կոմիտեի անդամները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031