Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրողական բռնցքամարտում գործելու են նոր քաշային կարգեր

Հուլիս 07,2021 16:05

ԱԻԲԱ-ի տնօրենների խորհուրդը սիրողական բռնցքամարտում քաշային կարգերը փոփոխելու որոշում է կայացրել: Այն տարածվելու է տարիքային բոլոր խմբերի վրա եւ ուժի մեջ է մտնելու այս տարվա օգոստոսի 1-ից:

Տղամարդկանց համար քաշային կարգերը ավելացել են երեքով եւ դարձել 13 քաշային կարգեր՝ 48 կգ, 51 կգ, 54 կգ, 57 կգ, 60 կգ, 63,5 կգ, 67 կգ, 71 կգ, 75 կգ, 80 կգ, 86 կգ, 92 կգ, +92 կգ:

Կանանց քաշային կարգերը 10-ից դարձել են 12 քաշային կարգեր՝ 45 կգ, 50 կգ, 52 կգ, 54 կգ, 57 կգ, 60 կգ, 63 կգ, 66 կգ, 70 կգ, 75 կգ, 81 կգ, +81 կգ:

Մարզաձեւի միջազգային ֆեդերացիան այս բարեփոխումները մեկնաբանում է մարզիկների առողջությունը չվնասելու, անձնական քաշը ավելի հեշտ կարգավորելու եւ ֆիզիկական համաչափությունը հնարավորինս հավասարեցնելու հիմնավորումով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031