Լրահոս
Օրվա լրահոսը

Կինը դարձել է Գինեսի ռեկորդակիր՝ որբ երեխաների համար 395լ կրծքի կաթ տրամադրելու համար

Հոկտեմբեր 28,2012 18:45

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի 28-ամյա բնակչուհի Ալիսիա Ռիչմանը դարձել է ռեկորդի հեղինակ՝ որդուն լույս աշխարհ բերելուց հետո 395լ կրծքի կաթ բարեգործական նպատակներով հանձնելու համար: Ալիսիան իր որդուն` Դրեյքին, լույս աշխարհ բերելուց հետո նկատել է, որ ունի անբնական չափի կրծքի կաթ, որը թույլ էր տալիս նրան ավելորդ կաթը պահել սառնարանում: Մի օր էլ Ռիչմանը որոշում է, որ կարող է իր կաթը տրամադրել այն նորածիններին, ովքեր զուրկ են դրանից։ Նա սկսում է համագործակցել Mothers’ Milk Bank բարեգործական կազմակերպության հետ, որը կրծքի կաթով է ապահովում որբ և հիվանդ նորածիններին։ «Ես այնքան երջանիկ եմ, որ կարող եմ կերակրել ոչ միայն իմ որդուն, այլև օգնել այլ փոքրիկների։ Դա անասելի զգացողություն է»,- ասել է Ռիչմանը։

Ֆրանսիական «Louis Vuitton» բրենդը երբեք չի զեղչում իր արտադրանքը: Չվաճառված իրեր վառում է:

Ըստ լեգենդի` Թաուերյան ագռավներից է կախված Բրիտանական թագավորության բախտը: Թաուերյան ագռավներ  բնակվում են Լոնդոնի Թաուերում` աշտարակում: Ընդհանուր առմամբ, այնտեղ բնակվում են 6 ագռավներ: 2006թ-ի սկզբին ագռավները պահվում էին հատուկ վանդակներում: Պատճառը` Եվրոպայում տարածված թչնի գրիպն էր: Համարվում է, որ եթե ագռավները թռչեն Թաուերից, ապա կգա Բրիտանական թագավորության վերջը:

 

 Ուղեղը 0.05 վարկյանում ճանաչում է աչքերի կողմից ֆիքսած պատկերը:
Անդրանիկ Ջալալյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031