Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում տասնյակ ընտանիքներ բնակվում են աղբանոցի վերածված կիսափլված բազմահարկում (տեսանյութ)

Հոկտեմբեր 31,2012 10:33

27-ամյա Լիանան, որը միայնակ մայր է և ունի 5 մանկահասակ երեխաներ, երբեք բնակարանում չի ապրել: Ինչպես իր բոլոր 5 երեխաները, այնպես էլ ինքը ծնվել և մեծացել է նախկինում «Լենտեքստիլ» կոմբինատին պատկանող հանրակացարանում, որը երկրաշարժի հետևաքով դարձավ վթարային , իսկ հետագա տարիներին կիսով չափ փլվեց, սակայն մինչև օրս տասնյակ ընտանիքներ շարունակում են այնտեղ բնակվել:

Այդ հանրակացարանը գտնվում է Գյումրու կենտրոնական մասում, Շիրակի մարզպետարանի և քաղաքային ոստիկանության հարևանությամբ ու ներկայումս մասնավոր անձի սեփականություն է: Այդ կիսախարխուլ քառահարկում մինչև օրս բնակվող մոտ 20 ընտանիքներից գրեթե կեսը նախկին ԽՍՍՀՄ-ի հանրապետություններից եկած, տարբեր ազգությունների պատկանող մարդիկ են: Նրանց գերակշիռ մասը պետության կողմից բնակարան ստանալու հավակնորդներ չեն: Կիսափուլ այդ շենքում չկա կոմունալ որևէ հարմարություն, անգամ ջուր և կոյուղի: Բնակիչների համար որպես զուգարան ծառայում է նույն շենքի փլված հատվածը: Կառույցում անգամ աստիճաններն են քանդված, և մի անզգույշ շարժումը կարող է ճակատագրական դառնալ:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031