Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանն արդեն գիտի, թե Հայաստան-Լիտվա խաղին ովքեր են գոլ խփելու

Նոյեմբեր 07,2012 18:04

Այսօր Aravot.am-ը ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանից փորձեց հետաքրքրվել՝ պատրա՞ստ է նոյեմբերի 22-ին ներկայանալ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ բավարարելու իրեն դատի տված ազգագրագետ Հրանուշ Խառատյանի պահանջը:

Հիշեցնենք, որ երեկ դատարանը որոշեց բավարարել ազգագրագետ Հրանուշ Խառատյանի պաշտպան Մհեր Արշակյանի միջնորդությունը: Պարոն Հայրապետյանի պաշտպանները Հ. Խառատյանի կասկածները փարատելու համար  դատական հաջորդ նիստին դատարան պետք է ներկայացնեն Ռ. Հայրապետյանի ստորագրության նոտարական վավերականությունը կամ պատասխանողը՝ Ռուբեն Հայրապետյանը, անձամբ պետք է ներկայանա:

Պարոն Հայրապետյանն առանց մեր հարցը լսելու շրջանցեց ու խոսեց նոյեմբերի 14-ին նախատեսված Հայաստան-Լիտվա ֆուտբոլային խաղից: «Հիմա ձեզ ասում եմ, գեղեցիկ միջոցառում ենք կազմակերպելու, հանրապետական մարզադաշտում տոնական տրամադրություն է լինելու , ձեզ էլ հրավիրում եմ խաղին մասնակցելու: Այնքան գեղեցիկ խաղ է լինելու, շատ լավ խաղ: Հիմա կարող եմ ասել, ովքեր են գոլերը խփելու, ինչ ձեւի խաղ է լինելու, գեղեցիկ , շատ գոլառատ ֆուտբոլ է լինելու, մեր թիմը հաղթելու է»,- ասաց պարոն Հայրապետյանը, հաջողություն մաղթեց ու անջատեց հեռախոսը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930