Լոս Անջելեսում ամերիկաբնակ հայ բռնցքամարտիկ, 1-ին միջին քաշային Վանես Մարտիրոսյանի եւ ԱՄՆ-ը ներկայացնղ կուբացի Էրիսլանդի Լարայի մենամարտը դադարեցվել է 9-րդ ռաունդում՝ միմյանց գլխով բախվելու հետեւանքով Վանես Մարտիրոսյանի ձախ աչքի տակ առաջացած պատռվածքի պատճառով: Այդ պահին կողային մրցավարներից մեկը նախապատվությունը տվել էր Վանեսին՝ 86:85, մյուսը կուբացուն՝ 87:84, իսկ երրորդը գրանցել էր 86:86: Կանոնակարգի համաձայն մարտում արձանագրվեց ոչ-ոքի:
Այս մենամարտն ընտրական էր, որի հաղթողը պետք է հանդիպեր WBC-ի չեմպիոն մեքսիկացի Սաուլ Ալվարեսի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: