Նոյեմբերի 16-ին Արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նիստին, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, քննարկվեցին կատարված աշխատանքները, առկա խնդիրները և ապագա ծրագրերը, հանձնաժողովի կանոնադրության մշակման, հանձնաժողովի կազմի ընդլայնման, Հայաստանի գործունեությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում առավել արդյունավետ դարձնելուն առնչվող հարցեր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: