«Հերքում եմ, ևս մեկ անգամ հերքում եմ։ ՀՀ տարածքում դիրք չի կառուցվել»,-հարցին՝ Ադրբեջանն իր կողմից օկուպացված ՀՀ ինքնիշխան տարածքում դիրքեր կառուցե՞լ է, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ ուղերձ էր պարունակում այն, որ Իրանում պատերազմ էր, բայց իրենք թիմով քարոզարշավ էին անում «ուրախ ավտոբուսով», մի՞թե ՊՆ-ն չպետք է ռիսկերը հաշվարկեր, Սուրեն Պապիկյանն արձագանքեց․ «ՀՀ-ում կան մարմիններ՝ անվտանգության խորհուրդը, արտաքին հետախուզության ծառայությունը, ԱԱԾ-ն, ՊՆ-ն էլ իր տեղում է․ բոլոր ռիսկերը գնահատվում են։ Դա ուշագրավ ուղերձ է մեր հանրությանը, որ ՀՀ-ում խաղաղություն է»։
Սուրեն Պապիկյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից


















































