Ս/թ դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքի թիվ 1 ընտրատարածքում տեղի են ունենալու ՀՀ Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններ, որտեղ պատգամավորության թեկնածու է առաջադրվել, նաև «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: ԼինելովԱզգային ժողովինախորդ գումարման պատգամավոր,ծավալել է արդյունավետ գործունեություն` ինչպես օրենսդիր մարմնում, այնպես էլ հանրային կյանքում ու Եվրոպական կառույցներում,ակտիվորենիրականացրել է քաղաքացիների ոտնահարված իրավունքներիպաշտպանություն:
«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարում էՍտյոպա Սաֆարյանի թեկնածությունը պաշտպանելու մասին և կոչ է անում Երևան քաղաքի Ավանի և Նոր-Նորքի ընտրողներին դեկտեմբերի 2-ին քվեարկելհասարակական և քաղաքական գործչի օգտին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: