Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը՝ «Դե Ֆակտո» ամսագրի վարկածով՝ տարվա մարդ

Նոյեմբեր 24,2012 20:01

 Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի, թիմային հաշվարկով աշխարհի կրկնակի չեմպիոն, էքստրա կարգի բազմաթիվ մրցաշարերի հաղթող Լեւոն Արոնյանը «Դե Ֆակտո» ամսագրի՝ այս տարվա անցկացրած ամենամսյա հարցման արդյունքով ճանաչվել է «Տարվա մարդ»:
Մրցանակն ամսագիրը շնորհում է այն հային, որը տվյալ տարվա ընթացքում անգնահատելի ներդրում է ունեցել Հայաստանի հեղինակությունը աշխարհում բարձր պահելու գործում:
Ամսագրի ընթերցողները Լեւոն Արոնյանին ընտրել են հատկապես օգոստոս ամսին կայացած համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի ազգային հավաքականի՝ երրորդ անգամ հաղթող հռչակվելու գործում ունեցած մեծ ավանդի համար, երբ Ստամբուլում բարձրացվեց Հայաստանի պետական դրոշը եւ հնչեց մեր օրհներգը: Մրցանակը գրոսմայստերին հանձնվեց «Գոլդեն Թուլիպ» հյուրանոցում:
Դեկտեմբերի 1-ին Լոնդոնում մեկնարկող «London Chess Classic» գերմրցաշար մեկնող Լեւոն Արոնյանը լրագրողներին հավաստիացրեց, որ աշխատելու է Լոնդոնում հաղթել, ինչպես նաեւ անել հնարավոր ամեն բան՝ եկող տարի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ դառնալու, իսկ հետո՝ շախմատային թագը նվաճելու համար:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930