Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ԱԱԾ աշխատակիցը ձերբակալվել է 10.000 դոլար կաշառք ստանալու կասկածանքով

Նոյեմբեր 27,2012 19:25

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝  ձերբակալվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակից Ցոլակ Մաթևոսյանը՝  առանձապես խոշոր չափերի կաշառք ստանալու կասկածանքով:
Այս տեղեկությունը ցանկացանք ճշտել ՀՀ ԱԱԾ իրավասու մարմնից, սակայն ԱԱԾ-ից մեզ խոստացան տեղեկությունը ճշտել միայն շաբաթավերջին: Պաշտոնական մարմնի արձագանքի բացակայության պարագայում հարկադրված ենք ներկայացնել սեփական տեղեկատվությունը:

Ըստ այդմ, օրեր առաջ ՀՀ ԱԱԾ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձապես խոշոր չափերի կաշառք ստանալը, հատկանիշներով:

Քննությամբ պարզվել է, որ ԱԱԾ աշխատակիցը ջինսե տաբատների ներկրմամբ ու վաճառքով զբաղվող քաղաքացուց պահանջել է կաշառք՝ վերջինիս տնտեսական գործունեությանը չխոչընդոտելու, հարկային պարտավորություններին առնչվող ենթադրյալ խախտումներն անտեսելու համար: Սակարկության արդյունքում կաշառքի գումարը իջել է մինչև 10 հազար ԱՄՆ դոլար:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930