Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը՝ Սամվել Բալասանյանին. «Շնորհակալ ենք, որ սատարեցիք մեր թեկնածուին, ընդամենը»

Դեկտեմբեր 03,2012 20:54

Սամվել Բալասանյանի հայտարարության հետ կապված, որ ինքը Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում սատարում է ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանի թեկնածությունը, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը galatv.amին հայտնել էր, որ դրանով Սամվել Բալասանյանը անհարմար վիճակի մեջ է դրել ԲՀԿ-ին, իրեն վերածել է Սերժ Սարգսյանի ստրուկի:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը վստահեցրեց, որ Լեւոն Զուրաբյանի «նմանատիպ դրսեւորումների» առաջիկայում ավելի շատ ենք ականատես լինելու: Մեր հարցին՝ նորմա՞լ է, որ Սամվել Բալասանյանը, առանց իր կուսակցության հետ համաձայնեցնելու, նման հայտարարություն է անում, նա պատասխանեց. «Ես չեմ ուզում ոչ իր կուսակցության, ոչ Սամվել Բալասանյանի պաշտպանի դերը ստանձնել, բայց մարդ, որն ունի որոշակի պաշտոն, քաղաքացի է, ուրեմն ինքը որոշում է: Եթե ինչ-որ խնդիրներ էլ առաջացել է, ապա դա իր եւ իր քաղաքական թիմի խնդիրն է, ոչ թե մեր: Մենք ունեինք մեր թեկնածուն եւ այդ թեկնածուին հազարավոր մարդիկ էին սատարում»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն էակա՞ն չէ՝ նա կսատարի՞,  թե՞ չէ՝ ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. «Չէ, էականի խնդիրը չէ: Եթե նա որոշել է, որ պետք է սատարի, մենք կարող ենք միայն ողջունել եւ ասել՝ շնորհակալ ենք, որ սատարեցիք մեր թեկնածուին, ընդամենը: Բայց ոչ թե մենք ինչ-որ  ուղղորդել ենք նրան, բերել ենք, որ սատարի»: Մեր հարցին՝ կարո՞ղ ենք դա ընկալել՝ որպես պատասխան այն քայլի, որ Սերժ Սարգսյանը աջակցեց նրան՝ քաղաքապետի ընտրություններում, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Մենք մեր քայլերը  կազմակերպելու եւ գործողություններ կատարելու ընթացքում ոչ մի ակնկալիք երբեւէ չենք ունենում որեւէ հարցում»: Նա նաեւ վստահեցրեց, թե «չէի ասի, որ դա Սամվել Բալասանյանի շնորհակալություն  էր Սերժ Սարգսյանին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31