«Ոչ մի դեպքում չպետք է թողնենք, որ սրիկաներն ու դավաճանները Սպարապետի անվան հետևում պախկվելով՝ ոճրագործություններ ու դավաճանություններ անեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Հոկտեմբերի 27-ի քաղած դասերին»՝ ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը, որը հոկտեմբերի 27-ի տարելիցի կապակցությամբ այցելել էր Եռաբլուր։
Անդրադառնալով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ ՀՀԿ-ականներին շանս տալու վերաբերյալ այսօրվա դիտարկմանը՝ Մամիջանյանն արձագանքեց.
Կարդացեք նաև
«ԱԺ-ում շարունակում են պայքարել ՀՀԿ ուրվականի դեմ, թեև այս պահին ԱԺ-ում ներկայացված չենք, ու հիմնականում պարտվում են մեր ուրվականի ու մեր անվան դեմ պայքարում։ Միակ շանսը, որ ՔՊ-ն կարող է որևէ մեկին տալ, կապիտուլյանտների թիմի անդամ դառնալն է։ Եթե կան մարդիկ, որոնք ուզում են այդ շանսից օգտվել, դա իրենց գործն է, ասելու բան չունեմ»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ





















































