Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան որոշեց մրցաշրջանի 10 լավագույն մարզիկներին և մարզիչներին

Դեկտեմբեր 12,2012 13:01 Share

2012թ. դեկտեմբերի 11-ին կայացավ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստ, ուր մի շարս այլ հարցերի որոշվեցին նաև Մրցաշրջան 2012-ի մարզիկների և մարզիչների լավագույն տասնյակները: Ի տարբերություն Մարզական լրագրողների ֆեդերացիայի կողմից անցկացվող՝ Հայաստանի լավագույններին որոշելու ամենամյա ավանդույթի, ուր չեն բացառվում նաև լրագրողների անձնական նախապատվությունները որևէ մարզաձևի կամ մարզիկի նկատմամբ, Սամբոյի ֆեդերացիան առաջնորդվում է հաստատված կանոնակարգով և համապատասխան հաշվարկային միավորների աղյուսակով, որը ձևավորվում է բացառապես մարզիկների արձանագրած ցուցանիշներով՝ Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև Աշխարհի գավաթի փուլերի մրցաշարերում: Այսպիսով բացառվում է, որևէ անարդարություն կամ անհամաձայնություն: Նույնը՝ նաև մարզիչների պարագայում:

Ստորև ներկայացնում ենք լավագույններին, կից փաստաթղթերով նաև կանոնակարգը, աղյուսակը, ցուցակները.

Մարզիկներ

  1. Վաչիկ Վարդանյան
  2. Աշոտ Դանիելյան
  3. Տիգրան Կիրակոսյան
  4. Գոռ Մայիլյան
  5. Մխիթար Մխիթարյան
  6. Մավրիկ Նասիբյան
  7. Վահան Վարդանյան
  8. Սոսե Բալասանյան
  9. Ռոզա Խաչատրյան
  10. Գայանե Խաչատրյան

Մարզիչներ (այբբենական կարգով)

Անդրյան Ազատ

Ավդալյան Սամվել

Ավետիսյան Հայկ

Բալյան Արշալույս

Գալստյան Աղասի

Գրիգորյան Էդիկ

Խոյեցյան Մանվել

Խոջայան Վովիկ

Խուգեյան Վարդան

Միրզոյան Էրնեստ

Աշխարհի սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների  առաջնությանը (Սոֆիա, հոկտեմբերի 11-15) մեր հավաքականը թիմային հաշվարկով 32 պետությունների թվում գրավեց երրորդ հորիզոնականը և արժանացավ գավաթի: Եվրոպայի սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությանը /Բուխարեստ, ապրիլի 5-9/ մեր հավաքականը թիմային հաշվարկով 27 պետությունների թվում գրավեց երրորդ հորիզոնականը և արժանացավ գավաթի:

 Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31