Լրահոս
Օրվա լրահոսը

Կանադացի հոկեյիստը փախել է Ռուսաստանից

Դեկտեմբեր 19,2012 11:51

 29-ամյա հարձակվող Ջոֆրի Լուպուլը, որ վերջերս էր պայմանագիր ստորագրել Եկատերինբուրգի «Ավտոմոբիլիստի» հետ, հայտարարել է, թե երկրի առաջնությունում հայտարարված ընդմիջումից հետո չի վերադառնալու: Պատճառը ռուսական իրականությունն է:
Մի անգամ, երբ նա թիմակիցների հետ շրջելիս է եղել Եկատերինբուրգի փողոցներում, բաց դիտահոր տեսնելով, անհանգստացել է, թե ինչ որ մեկը կարող է ընկնել դրա մեջ: «Ամենայն հավանականությամբ հենց այդպես էլ կլինի», – անտարբեր պատասխանել են ընկերները: Իսկ երբ հարցրել է, թե այդ դեպքում  մեղավորներին քրեական պատասխանատվության կենթարկե՞ն, պատասխանը ցնցել է. «Ռուսաստանում այդ մասին խոսք անգամ լինել չի կարող»,- թիմակիցները «լուսավորել» են կանադացուն:
   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31