Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-ն ու նրա ղեկավարը պայքարող չեն»

Դեկտեմբեր 25,2012 14:23

«ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին ես մինչ օրս ինչ որ ասել եմ, ենթադրելով եմ ասել, բայց համոզված: Հիմա ժամանակը ցույց տվեց, որ ես ճիշտ եմ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ վերլուծելով ՀԱԿ-ԲՀԿ մեկտարյա համագործակցությունը: «Ես պարզ ասել եմ ու կրկնում եմ, թեեւ իմ շատ կուսակիցներ համաձայն չեն ինձ հետ. ԲՀԿ-ն եւ նրա ղեկավարները պայքարող չեն, նրանք այլ բանի համար են ստեղծվել եւ այլ դեր ունեն այս հասարակության մեջ: Եվ, ընդհանրապես, ես առանց որեւէ մեկին վիրավորելու եմ դա ասում: Ցավոք, Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ցանկացած մարդ խոցելի է եւ թույլ, բայց հատկապես հարուստ մարդն ավելի խոցելի եւ թույլ է, նա չի կարող պայքարել, նա ուղղակի պետք է համակերպվի եւ տեղավորվի իշխանության կողմից ստեղծված նիշայի մեջ»,- հավելեց մեր զրուցակիցը:

Կարդացեք 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31