Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստղային պատերազմների» ստեղծող Ջորջ Լուկասը նշանվել է (Տեսանյութ)

Հունվար 05,2013 22:35 Share

«Աստղային պատերազմների» ստեղծող Ջորջ Լուկասը հայտարարել է իր վաղեմի ընկերուհի Մելոդի Հոբսոնի հետ նշանադրության մասին: Նա DreamWorks Animation ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է:

Զույգը միասին է 2006 թվականից: 43-ամյա Հոբսոնն առաջին անգամ է ամուսնանում: իսկ  68-ամյա Լուկասի համար սա արդեն երկրորդ ամուսնությունն է: Սրանից առաջ նա 14 տարի ամուսնացած էր Մարկի Լուի Գրիֆինի հետ, որն «Օսկար» էր ստացել «Աստղային պատերազմները» կինոնկարի լավագույն մոնտաժի համար: Նրանք ամուսնալուծվել էին 1983 թվականին, եւ Լուկասը մինչեւ վերջերս ամուրի էր:

Հիշեցնենք՝ Ջորջ Լուկասը ստեղծել է «Աստղային պատերազմների» առաջին մասը 1977 թվականին:

Անցած տարվա նոյեմբերին Լուկասը վաճառեց Lucasfilm ընկերությունը եւ «Աստղային պատերազմների» հեղինակային իրավունքը Walt Disney կորպորացիային: Այս գործարքից նա վաստակեց չորս միլիարդ դոլարից ավելին:

https://ntdtv.ru/

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել