Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկարարները դուրս են բերել արգելափակված մեքենաները

Հունվար 10,2013 12:08

Հունվարի 9-ին, ժամը 09.51-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 5-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևե­կե­լի մասից և արգելափակվել, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Միթսուբիշի» մակնիշի 17 ԼՏ 516 պ/հ ավտոմեքենան:

***

Նույն օրը, ժամը 11.38-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի Շահումյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևե­կե­լի մասից և արգելափակվել ձնակույտի մեջ:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել «ՌԱՖ» մակնիշի 62 ՍԼ 162 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ավետիսյան):

***

Նույն օրը, ժամը 13.37-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևե­կե­լի հատվածից և արգելափակվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ավտոճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 91 ՍԼ 001 պ/հ ավտոմեքենան:

***

Նույն օրը, ժամը 15.29-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևե­կե­լի մասից և արգելափակվել ձնակույտի մեջ:

Դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական ջոկատը:

Ժամը 17.28-ից մինչ 22.22-ը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 165-րդ կմ-ի մոտ, փրկարար­նե­րը ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել  5 ավտոմեքենա:

***

Նույն օրը, ժամը 22.10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Վարդենիսի մոտ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, անհրաժեշտ է օգնու­թյուն:

Դեպքի վայր է մեկնել ամենագնացը:

Հրշեջ-փրկարարները Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի 30-րդ կմ-ում` ձնակույ­տից, դուրս են բերել  Ա. Թադևոսյանին պատկանող «ՎԱԶ-2121» մանկիշի 18 ՍԼ 630 պ/հ ավտոմեքենան:

***

Հունվարի 10-ին, ժամը 03.34-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր-Երևան ավտոճանա­պարհին` Վանատուր թաղամասի մոտ, ավտոմեքենան` 4 ուղևորով ձնաբքի հետևանքով արգելափակվել է:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ձնակույտից դուրս են բերել «ՎԱԶ-2112» մակնիշի 15 ԼԼ 111 պ/հ ավտոմեքենան:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031