Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի շատ երեխաների անգամ տնակային պայմանները չեն խանգարում լավ սովորել

Հունվար 16,2013 14:02

Միայն վագոն-տնակ կոչվող կացարաններում երբևէ բնակվածները կարող են ամբողջովին պատկերացնել, թե իրականում ինչպիսի պայմաններում են ապրում կամ, որ առավել տեղին է այս պարագայում օգտագործել, գոյատևում հազարավոր գյումրեցի ընտանիքներ: Մեր ամենօրյա շփումներն ու դիտարկումները ցույց են տալիս, որ խոնավ ու կոմունալ բոլոր պայմաններից զուրկ տնակներում բնակվողներից իրենց առավել ճնշված են զգում դպրոցահասակ երեխաները: Երևի հարկ չկա մանրամասնելու, թե ինչու հատկապես նրանք

Ամեն անգամ, երբ մենք տնակային ավաններ մեր այցելությունների ժամանակ հանդիպում ենք նեղլիկ և ցուրտ տնակներում սավաններով փաթաթված ու տնակի մի անկյունում դասերը սերտող կամ գիրք կարդացաող երեխաների, մի կողմից ուրախանում, մյուս կողմից էլ անկախ մեզանիզ զարմանում ենք, որ անգամ նման պայմանները երեխաներին չեն կոտրում: Ներկայացվող տեսանյութը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա, կոմունալ հարմարություններից և անգամ ջրից զուրկ, վաղուց շարքից դուրս եկած տնակում իր 15-ամյա աղջնակի` Անահիտի հետ բնակվող Լուսինե Պետրոսյանի ընտանիքի մասին է: Աշխատանքի բերումով մենք մի քանի անգամ այցելեցինք նրանց տնակը և ամեն անգամ Անահիտին հանդիպեցինք իր փոքրիկ գրասեղանի առաջ նստած գիրք կարդալիս: 

Շիրակ կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031