Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի եւ Բագրատյանի պաստառները փոխատեղեցին

Հունվար 23,2013 13:11

Cucanak_2 Cucanak_3 Հունվարի 22-ին «Առավոտը» տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանի «Դեպի ապահով Հայաստան» կարգախոս-պաստառ է տեղադրված Իջեւանի շուկայի մոտ, ավտոկանգառի կողքին, որտեղից իջեւանցիները հին, ոչ այդքան ապահով «Գազելներով» Բլբուլյան թաղամաս են բարձրանում: Պաստառի մյուս կողմում Հրանտ Բագրատյանի «100 քայլ: Հայաստանը միայն Երեւանը չէ» նախընտրական կարգախոսով պաստառն էր:

Մեր հրապարակումից հետո, հունվարի 23-ի վաղ առավոտյան Սերժ Սարգսյանի եւ Հրանտ Բագրատյանի նախընտրական պաստառների տեղերը փոխել են, այժմ Հրանտ Բագրատյանի հայացքի ներքո են ավտոկանգառից «Գազելները» շարժվում դեպի Իջեւանի Բլբուլյան թաղամաս:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031