Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ շշնջաց Րաֆֆի Հովհաննիսյանը` Արտակ Նազարյանի մոր ականջին (Տեսանյութ)

Հունվար 25,2013 16:44

Այսօր նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը «Ուրբաթ» ակումբում պատահաբար հանդիպեց սպանված զինծառայողների ծնողներին: Մասնավորապես, բանակում պաշտոնական վարկածով «ինքնասպան» եղած Արտակ Նազարյանի մոր` Հասմիկ Հովհաննիսյանի հետ մի քանի րոպե առանձնազրույց ունեցավ: Անհասկանալի էր, թե ինչ շշնջաց Րաֆֆի Հովհաննիսյանը կնոջ ականջին, բայց դրանից հետո Արտակ Նազարյանի մոր աչքերը թրջվեցին, սկսեց լացել:

Aravot.am-ը տիկին Հասմիկից հետաքրքրվեց, թե ի՞նչ էին խոսում պարոն Հովհաննիսյանի հետ: Հասմիկ Հովհաննիսյանի խոսքերով` «Ես նրան ասացի, որ կուզենայի ձեր ծրագրում բարեփոխումներ լիներ բանակում եւ իրավական համակարգում: Որ էս երկրում բացառվի այլեւս բանակում որեւէ հանցագործություն եւ ապօրինություն»: Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ տիկին Հասմիկի, խոստացել է` «Ես ամեն ինչ կանեմ»:

Հասմիկ Հովհաննիսյանը նաեւ ասաց, որ գործը դատական փուլում է գտնվում եւ մինչ օրս որեւէ քայլ, որեւէ աջակցություն որեւէ ղեկավարի կողմից չի եղել. «Որեւէ կուսակցություն չի կարողացել մեզ` մայրերիս աջակցել: Իսկ խոստումներ միշտ էլ լինում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031