Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքել են, որ չեն թողնում պաստառներ փակցնել՝ գումար են պահանջում

Հունվար 29,2013 21:46

2013թ. հունվարի 24-ին` ժամը 14:50-ին, ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից Հ. Նորեյանը ահազանգել է ՀՀ ոստիկանություն եւ հայտնել, որ Արարատի մարզի Վանաշեն համայնքի ղեկավար Ա. Գրիգորյանը խոչընդոտում է թեկնածուի քարոզարշավը: Մասնավորապես` թեկնածուի նախընտրական շտաբի անդամները ցանկանում են քարոզչական պաստառներ փակցնել գյուղում, սակայն գյուղապետը գումար է պահանջում:

Հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում նախապատրաստվող նյութերի ընթացքում Վանաշենի գյուղապետ Ա. Գրիգորյանը բացատրություն է տվել, որ նկատելով անծանոթ անձանց, մոտեցել է` ճշտելու, թե ովքեր են: Վերջիններս ներկայացել են որպես ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի անդամներ եւ հայտնել, որ ցանկանում են գյուղում քարոզչական պաստառներ փակցնել: Ա. Գրիգորյանը նրանց բացատրել է պաստառներ փակցնելու կարգը, որ նախօրոք պետք է դիմում ներկայացնեն եւ միայն դրանից հետո պաստառները պետք է փակցնեն դրանց համար նախատեսված տեղերում:

Սակայն շտաբի անդամները չեն համաձայնել նրա հետ` հայտարարելով, որ գյուղապետը խոչընդոտում է նրանց աշխատանքը:  Գյուղապետը ներկայացրել է նաեւ 2012թ. դեկտեմբերի 17-ի որոշումը` քարոզչական պաստառներ փակցնելու համար տեղեր /3 հասցե/ առանձնացնելու մասին:

Հ. Նորեյանը եւ մյուսները 25.01.2013թ դրությամբ դեռեւս չեն ներկայացել` բացատրություն տալու համար: Նրանք ծանուցագրով հրավիրվել են ոստիկանության բաժին:

Նյութերի վերջնական արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031