Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամը` Զուրաբյանին. «Կաբինետային ընդդիմություն խաղալով կոչ անելը` բարոյական չէ»

Հունվար 30,2013 23:40

«Հռետորիկ հարցով պատասխանում եմ Զուրաբյանին, որ մեր կուսակցության անդամներն ու ես 97 թվականից դիմադրողական շարժման առաջին ճակատում ենք եղել, եթե նույնիսկ հոգնենք, ամոթ չէ: Համենայնդեպս, մեր հոգնածությունը հասարակությունը չի ընկալում, որովհետեւ իրավունք չունենք ցույց տալու: Իսկ որ 5 տարի որոշ մարդիկ կաբինետային ընդդիմություն են խաղում ու կոչ են անում մշտապես առաջին գծում եղած մարդկանց սթափվելու եւ այլ առաջարկներ են անում, մեղմ ասած, բարոյական չէ»,- Aravot.am-ին ասաց ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը՝ անդրադառնալով ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի  հորդորներին:

Հիշեցնենք, պարոն Զուրաբյանը վերջերս ՀԱԿ-ի պառակտման մասին բարձրաձայնողներին հորդորել էր չնյարդայնանալ, սթափվել, հակառակ դեպքում փոշմանելու են:

«Թող 10 տարի էլ անցնեն այն ճանապարհը , որ անցել են մեր կուսակցության անդամները, այդ ժամանակ այդ կոչն ընկալելի կլինի»,- հավելեց պարոն Մակեյանը:

Անդրադառնալով կրկին Զուրաբյանի պնդմանը, թե դիմադրության շարժումը հասնելու է հաղթական ավարտին, պարոն Մակեյանն ասաց. «Մեր հասարակությունը ընդդիմադիր է եւ կարող է լինել լուրջ մասնակից դիմադրողական շարժման, բայց պետք է քաղաքական լիդերները հրապարակ բերեն հասարակությանը: Դա հնարավոր է,  եթե քայլերը ճշգրիտ լինեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031